Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Կապույտ անցքը բացահայտել է մայաների անհետացման առեղծվածը

Կապույտ անցքը բացահայտել է մայաների անհետացման առեղծվածը
03.01.2015 | 15:38

Հսկայական կապույտ անցքը, որը ստորջրյա քարանձավ է ու գտնվում է Բելիզի արգելախութում, պարզվում է՝ կապ ունի մայաների հնագույն քաղաքակրթության հետ: Գիտնականներն ու պատմաբանները ուսումնասիրությունների արդյունքում եզրակացրել են, որ մայաների զարգացած քաղաքակրթության անհետացման առեղծվածը հնարավոր է բացահայտել Կապույտ անցքի միջոցով: Մասնագետները պարզել են, որ ժամանակին ստորջրյա քարանձավը ցամաքային է եղել և ջրի տակ է անցել, երբ ծովի մակարդակը բարձրացել է: Նրանք քարանձավի հատակի նստվածքային շերտից նմուշներ են վերցրել: Նստվածքային շերտի հանքանյութերը կարևոր տեղեկություններ են պարունակում կլիմայական ու երկրաբանական փոփոխությունների վերաբերյալ: Գիտնականները, հիմնվելով տիտանի ուսումնասիրության վրա, եզրակացրել են, որ մայաների բնակության շրջանում ուժեղ երաշտ է տեղի ունեցել, որը հանգեցրել է համատարած սովի ու հզոր քաղաքակրթության աստիճանաբար անհետացմանը:

Դիտվել է՝ 1718

Մեկնաբանություններ